Առևտրի և պահեստի ավտոմատացում

Վաճառք, պահեստ և հաշվետվություններ՝ մեկ հավելվածում

Storex-ը օգնում է խանութներին և պահեստներին վերահսկել մնացորդները, արագացնել վաճառքը և տեսնել իրական թվերը։

Առաջին ամիսը անվճարStorex առևտրային ծրագիր՝ ինտեգրված ՀԴՄ և էՀԴՄ վաճառքի կետում

Այն ամենը, ինչ պետք է ձեր բիզնեսին

Վաճառքների կառավարում — Storex առևտրային ծրագիր

* Եթե առկա է գործընկեր բանկերի՝ վճարային քարտերով առցանց վճարներ ընդունելու համապատասխան գրանցումը

Առավելություններ

Storex-ի առավելություններն ու էլեկտրոնային ՀԴՄ-ի գործառույթները՝ մեկ համակարգում։

Storex առևտրային ծրագիրը հեռախոսում՝ ապրանքների ցանկ, վաճառք և էՀԴՄ կտրոն
Հասանելի է հեռախոսներով և WEB

Հասանելի է հեռախոսներով և WEB

Հավելվածը հասանելի է iOS և Android հեռախոսների, ինչպես նաև համակարգիչների համար (WEB):

Բացել WEB տարբերակը
Հասանելիության կառավարում

Հասանելիության կառավարում

Օգտատերեր և վաճառողների գրանցում, նրանց հասանելիության կառավարում և վաճառքների դիտում

Գրանցման պարզ գործընթաց

Գրանցման պարզ գործընթաց

Պարզ և հարմար առցանց գրանցում՝ հավելվածում կամ կայքում։

Գրանցվել
Անվանացանկով ՀԴՄ կտրոններ

Անվանացանկով ՀԴՄ կտրոններ

ՀԴՄ կտրոնները գեներացվում են անվանացանկով

Ինտեգրված ԷՀԴՄ

Ինտեգրված ԷՀԴՄ

Ներկառուցված էլեկտրոնային ՀԴՄ՝ վաճառքի գրանցման և թվային կտրոնի ձևավորման համար։

Գրանցել ԷՀԴՄ
Մատչելի սակագներ

Մատչելի սակագներ

Չկան ներդրման հետ կապված ծախսեր, չկա լրացուցիչ սարքերի անհրաժեշտություն։ Չկան «թաքնված» սակագներ և վճարներ :

Սակագներ
Էլեկտրոնային կտրոններ

Էլեկտրոնային կտրոններ

Կտրոնը հաճախորդին Էլեկտրոնային տարբերակով ուղարկելու հնարավորություն

Ինտեգրված է ՀԴՄ-ի հետ

Ինտեգրված է ՀԴՄ-ի հետ

Գեներացրեք ՀԴՄ սարքի վրա կտրոնը անմիջապես հավելվածից կամ ծրագրից` առանց լարերի

Էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

Կանխիկ և անկանխիկ վաճառքների գրանցում ՀՀ ՊԵԿ համակարգում և թվային կտրոնի տրամադրում։

Վաճառքի վերադարձ

Ամբողջական կամ մասնակի վերադարձ՝ էլեկտրոնային ՀԴՄ գործառնությամբ։

Կանխավճարներ

Կանխավճարի ստացում, վերադարձ և մարում՝ էլեկտրոնային ՀԴՄ-ով։

Վճարման հարցումներ

Քարտով և QR կոդով վճարման հարցումների ուղարկում SMS-ով կամ այլ կապի միջոցով:

API ինտեգրում

ԷՀԴՄ API-ի միջոցով կայքից կամ առևտրային ծրագրից վաճառքների ավտոմատ գրանցում և կտրոնի ձևավորում։

WooCommerce

ԷՀԴՄ հավելում՝ WooCommerce առցանց խանութում էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ ձևավորելու համար։

ԷՀԴՄ / ՀԴՄ

 Ներկառուցված էՀԴՄ և ինտեգրված ՀԴՄ 

Ներկառուցված էՀԴՄ

Storex-ն աշխատում է ներկառուցված էՀԴՄ-ով՝ վաճառքը և կտրոնը միանգամից հավելվածից, առանց լրացուցիչ սարքավորումների։

Գրանցել ԷՀԴՄ ↗

Ինտեգրված  ՀԴՄ

Արդեն ունե՞ք ՀԴՄ։ Միացրեք այն Storex-ին և վաճառեք մեկ համակարգում՝ առանց ծրագրերի միջև անցնելու։

էՀԴՄ — էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և ինտեգրված ՀԴՄ Storex-ում

Սկսեք 3 քայլով

1Գրանցվեք
2Ներմուծեք ապրանքները
3Սկսեք վաճառել

Սկսեք հեռախոսով

Ներբեռնեք Storex-ը iOS և Android համար և գրանցվեք անվճար։

Բացել WEB տարբերակը
QR կոդ՝ Storex առևտրային ծրագիրը iOS և Android հեռախոսներում ներբեռնելու համար

Սկանավորեք QR կոդը՝ հավելվածը բեռնելու համար։

Սակագներ (ՀՀ դրամ)*

Գրանցում (միանվագ)Անվճար
Խորհրդատվություն և ուսուցում (միանվագ)Անվճար
Վաճառողների հասանելիություն՝ 3-ից սկսած յուրաքանչյուրի համար (միանվագ)6000 ֏
Գործարքների առավելագույն քանակ (ամսական)Անսահմանափակ
Գրանցված ապրանքների տեսականի և քանակԱնսահմանափակ
Սպասարկում (ամսական)3000 ֏ **
SMS-ով կտրոնի և վճարային հարցումների ուղարկում (յուրաքանչյուրը)12 ֏
Քարտով, QR և հղումով վճարումներԱնվճար ***

*     Սակագները ներառում են բոլոր հարկերը։  **   Չի գանձվում ԷՀԴՄ առկայության դեպքում։  ***  Ծառայությունը տրամադրվում է գործընկեր բանկերի կողմից՝ նրանց սակագներով։

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր էՀԴՄ-ի և ինտեգրված ՀԴՄ-ի մասին
Ի՞նչ է StoreX-ը և ինչի համար է այն նախատեսված։+

StoreX-ը ծրագրային ապահովում է, որը նախատեսված է խանութի ավտոմատացման և պահեստի կառավարման համար։

Ի՞նչ է ԷՀԴՄ-ն։ +

ԷՀԴՄ-ն (Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա) ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (այսուհետ էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ապրանքների վաճառքի կամ ծառայությունների մատուցման դեպքում գեներացնել ԷՀԴՄ կտրոն ՀՀ ՊԵԿ-ում:

Ինչի՞ համար է նախատեսված էՀԴՄ-ն։ +

ԷՀԴՄ-ն նախատեսված է առցանց՝ կանխիկ և անկանխիկ վաճառքների ժամանակ էՀԴՄ կտրոնններ գեներացնելու և դրանք էլեկտրոնային տարբերակով հաճախորդներին տրամադրելու համար։

Արդյո՞ք ԷՀԴՄ-ն հապատասխանում է ՊԵԿ պահանջներին։ +

Այո, այն 100% համապատասխանում է ՊԵԿ-ի կողմից սահմանված է-ՀԴՄ պահանջներին և ապահովում է հետևյալ գործառույթները՝ 1.Վաճառք 2.Վաճառքի վերադարձ 3.Կանխավճարի ստացում 4.Կանխավճարի վերադարձ կամ մարում 5.Մասնակի փոխհատուցմամբ վաճառք

Ի՞նչ գործառույթներ է հնարավոր իրականացնել StoreX-ով։+

StoreX-ով հնարավոր է՝ 1.Իրականացնել կանխիկ կամ անկանխիկ վաճառքներ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն 2.Ընդունել QR կոդով վճարումներ 3.Ուղարկել հաճախորդներին վճարային հարցումները SMS-ով կամ այլ հաղորդակցման միջոցներով 4.Մուտքագրել անսահմանափակ քանակությամբ ապրանքներ և ծառայություններ, տարբեր պարամետրերով՝ այդ թվում ԱՏԳ ԱԱ և ԱԴԳՏ դասակարգիչների 5.Կառավարել պահեստային շարժը 6.Հավելվածի օգտագործման դեպքում՝ հեռախոսի տեսաղցիկի միջոցով ընթերցել ապրանքների շտրիխ կոդերը՝ պահեստ մուտքագրելու կամ վաճառք կատարելու նպատակով 7.Կիրառել տարբեր տեսակի զեղչեր 8.Ուղարկել հաճախորդին կտրոնի էլեկտրոնային տարբերակը

Ինչու՞ է պետք գրանցվել և ինչպե՞ս գրանցվել:+

Գրանցումը անհրաժեշտ է StoreX-ի օգտագործման համար։ Կայքում լրացրեք գրանցման հայտը կամ կապնվեք PayX գրասենյակի հետ։ Հայտն ուղարկելուց հետո անհրաժեշտ է՝ 1.PayX ընկերության հետ կնքել սպասարկման պայմանագիր 2.PayX-ի կողմից տրամադրված մուտքանուն և գաղտնաբառով մուտք գործել StoreX համակարգ և փորձարկել

Հնարավո՞ր է միաժամանակ տարբեր սարքերով և նույն մուտքանունով օգտվել StoreX-ից:+

Այո, նույն մուտքանունով տարբեր սարքավորումներից հնարավոր է միաժամանակ մուտք գործել StoreX: Զուգահեռ կատարված խմբագրումները համաժամանակեցվում են։

Ինչպե՞ս StoreX-ում ավելացնել ապրանքներ:+

Մուտք գործելուց հետո, էկրանի վերևի հատվածում սեղմել «ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱՊՐԱՆՔ +» կոճակը, մուտքագրել համապատասխան դաշտերում ապրանքի տվյալները և սեղմել «ԱՎԵԼԱՑՆԵԼ» կոճակը։

Ինչպե՞ս կատարել վաճառք։+

«ԱՌԿԱ ՏԵՍԱԿԱՆԻ» բաժնում ընտրել վաճառվող ապրանքը, մուտքագրել վաճառվող ապրանքի քфնակը, այնուհետև սեղմել «Զամբյուղ» նշանի վրա, անհրաժեշտության դեպքում նշել զեղչի չափը և ընտրել վճարման տարբերակը։ Վաճառքից հետո ավտոմատ գեներացվում է կտրոն, որը հնարավոր է ներբեռնել կամ միանգամից PDF ձևաչափով ուղարկել հաճախորդին։

Ինչպե՞ս տեսնել բոլոր գործարքները։+

Բոլոր գործարքների ցանկը հասանելի է «Պատմություն» բաժնում ըստ հետևյալ կարգավիճակների՝ Վճարված, Չեղարկված, Չվճարված։

Հնարավո՞ր է համակարգում տարանջատել վաճառքները ըստ գանձապահների։+

«Կարգավորումներ» բաժնում կարող եք ավելացնել գանձապահներ և վաճառքները կարտացոլվեն ըստ գանձապահների։ Գրանցված գանձապահների իրավասությունները հնարավոր է կարգավորել ըստ գործառույթների։

Հնարավո՞ր է կատարել վաճառված ապրանքի վերադարձ։+

«Պատմություն» էջի «Վճարվածներ» բաժնում ընտրելով համապատասխան գործարքը հնարավոր է կատարել վերադարձ՝ ընդ որում և՛ ամբողջությամբ, և՛ մասնակի, ընտրելով վերադարձման ենթակա ապրանքները։

Հնարավո՞ր է փնտրել գործարք ըստ որոշ տվյալների։+

«Պատմություն» բաժնում գործարք գտնելու համար հարկավոր է զտել ըստ արտաբերված սյունակների և ժամանակահատվածի։

Հնարավո՞ր է StoreX-ից ուղարկել վճարային հարցում գնորդին և ստանալ վճարում։+

Այո, եթե Կազմակերպությունը կնքել է համապատասխան սպասարկման պայմանագիր գործընկեր բանկի հետ։

Պատրաստ ե՞ք ավտոմատացնել ձեր բիզնեսը

Գրանցվեք և սկսեք վաճառել Storex-ով։

Գրանցվել